Հայաստանում ինքնասպանության փորձերի թվի աճը կախված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակից. հոգեբան
Հայաստանում ինքնասպանության փորձերի թվի աճը կախված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակից: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ուշադրություն դարձնի քաղաքացիների առողջ հոգեկան աշխարհի ձեւավորմանը՝ սկսած փոքր տարիքից:
«Բացի սոցիալ-տնտեսական պատճառներից, կարելի է նաեւ առանձնացնել անհատական շարժառիթները եւ հոգեկան խնդիրները: Ինքնասպանության իրական շարժառիթ է սովորաբար անելանելիության զգացողությունը: Ինքնասպանությունը հաճախ կյանքից հեռանալու նպատակ չի հետապնդում, այն «խնդիրների լուծման այլընտրանք» է», - ասաց նա:
Փորձագետը հավելեց, որ ֆիլմերի դիտումը նույնպես կարող է նման վիճակի հանգեցնել, հատկապես պատանիների շրջանում, երբ փորձ է արվում ընդօրինակել ֆիլմի հերոսին:
Նշենք, որ Հայաստանում ինքնասպանության փորձերի 20 տոկոս աճ է արձանագրվել:

Աղբյուրը՝ news.am