Լրահոս

22.02.2019 12:21


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.30C

Այս խորագրի վերջին նյութերը