Փետրվարի 12–ից անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանը եւ Արամ Խաչիկյանը չեն դադարեցրել հացադուլը։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը նորմալ է։
Այս մասին NEWS.am–ի հետ զրեւյցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Տեր–Սահակյանը հացադուլ էր սկսել՝ պահանջելով հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ։
Տեր–Սահակյանի հետ փետրվարի 12-ից անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանը։ Նա պահանջում է վերաբացել իր նկատմամբ քննված քրեական գործը։
Նավիկյանը տեղեկացրեց, որ դատապարտյալները գտնվում են բժշկական հսկողության ներքո՝ հացադուլավորների համար նախատեսված խցում։
Ավելի վաղ Արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաեւ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին:
Երկու ցմահ դատապարտյալ 10 օր է՝ հացադուլի մեջ է