Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը գնում են երկրորդ պարտությա՞ն
Մի քանի օր է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2008 թվականի Մարտի 1-ի գործի վերաբերյալ ուշագրավ մանրամասներ։ Խոսքը 2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ ՀՀ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ: Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):
Հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։ ՄԻԵԴ-ը, արձանագրել է, որ Դատարանը, մանրամասն անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին, չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև. այսինքն` 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը քննարկելիս Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց վերոնշյալ փաստերի վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը` չարձանագրելով, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են անօրինական կամ հակասել են Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին (օրինակ` Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով): ՄԻԵԴ-ը, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններին, հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, որոնք իրենց հերթին արձանագրել էին, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները մեծապես անցկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:
Մեր տեղեկություններով, այն ժամանակ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանարապետության շահերը պաշտպանել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով, փաստորեն հաղթել է։ Իսկ Լևոն Տեր-Պեոտրոսյանի բողոքը ներկայացնող փաստաբանը եղել է Վահե Գրիգորյանը, ով պարտվել է և չի կարողացել հիմնավոր ապացույցներ ներկայացնել ՄԻԵԴ, ինչի հիմքով էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժվել է։ Առաջին նախագահի վիճարկած դրույթների մեջ էին նաեւ արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը։ ՄԻԵԴ-ը սակայն արձանագրել է, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են օրինական կամ չեն հակասել Կոնվենցիայի սկզբունքներին։
Ստացվում է, որ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործի շուրջ արդեն հայտնել է դիրքորոշում, որից բխում է, որ ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012 թվականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Մարտի 1-ի գործով հարուցված մեղադրանքներն ընդդեմ Ռոբերտ Քորարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի, ՄԻԵԴ հասնալեու դեպքում, հանգիստ կարող են բեկանվել։
Ուշագրավ է, որ երեկ Վահե Գրիգորյանը, տարածված տեղեկատվությունը հերքելու փորձ է արել, ասելով, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ որևէ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ «Եվ ոչ էլ ՄԻԵԴ կողմից որևէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին և պրն. Գևորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել»,-նշել է փաստաբանը։
Անշուշտ, Վահե Գրիգորյանը իրավացի է՝ ՄԻԵԴ-ը չի քննել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ, ընդամենը քննել է իրենց գանգատը նաեւ երկրորդ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասով եւ համարել հայցը անհիմն։ Բայ չէ՞ որ հենց արտակարգ դրություն մտցնելու որոշումն է դրված Քոչարյանի մեղադրանքի հիմքում, եւ եթե 7 տարի առաջ այդ հրամանագրում Եվրոպական դատարանը խնդիր չի տեսել, ապա ինչու պիտի այսօր տեսնի։

Անի Սահակյան
Աղբյուրը՝ hayeli.am