Լրահոս

19.03.2010 14:45

Շ. Քոչարյան. «Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է»

Շ. Քոչարյան. «Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է»

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկ արված հայտարարություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցել է. «Պարոն Մամեդյարովը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, և եթե միայն Ադրբեջանը մշակի, և Ադրբեջանն ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ  դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որևէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը:

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը, և, միևնույն է, չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունից»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։