Կարծիք

21.02.2019 22:25


Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից

Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից

Կարդացի օրվա տնտեսական լրահոսը։ Ամեն ինչ կար բացի տնտեսական տեղեկատվությունից։ Մեջբերեմ լուրերի վերնագրերը՝ ամբողջությամբ կամ մի փոքր բացված։

-Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են,-ասաց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

-Հայ արտադրողները հաճախ իրենք իրենց արտադրանքը չեն օգտագործում: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի սպառողների պաշտպանության ազգային ակադեմիայի նախագահ Միլետա Հակոբյանը:

-«Գյուղացին չգիտի անասուն պահել և չի ուզում սովորել»,-նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

-ԱԱԾ տնօրենը խոստովանեց՝ Կոռուպցիա կա։

-Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ։

-Պետեկամուտների կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։

Կարծում եմ՝ դժվար է ինչ-որ բան ավելացնելը։ Եթե համաձայն չեք, ասեք։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը