Օրերս Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայկական 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում պետք է խոշոր բիզնեսմենների և սեփականության մեծ կարողություն ունեցող մարդկանց հարցում բռնագանձում իրականացնել։
Նա առաջարկել է վերոնշյալ շերտին պատկանող մարդկանց սեփականության և ֆինանսների 70 տոկոսը բռնագանձել։
Աղազարյանը Փաշինյանի մերձավոր թիմակիցն է և իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, ու հայկական քաղաքական վերնախավի կարծիքով՝ իրազեկ է Փաշինյանի ծրագրվող բոլոր քայլերից։ Այս հայտարարությունը խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի գործարար շրջանակներում, քանի որ այդ մտադրությունն արդեն պարբերաբար հնչեցվում է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից, իսկ ավելի կոնկրետ՝ Աղազարյանի մատնանշած խլելու ենթակա ֆինանսական միջոցների և սեփականության չափաբաժինը հաստատեց հայաստանյան այսօրվա իշխանությունների ծրագրերի հետ կապված մտավախությունը։
Շատ գործարարներ լրջորեն անհանգստացած են «կուլակաթափության» հեռանկարով, և գործարար շրջանակներում դժգոհություն է հասունանում մեծ եկամուտ ունեցող մարդկանց նկատմամբ գործող իշխանությունների մոտեցումների կապակցությամբ։
Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»