Լրահոս

21.02.2019 17:40


Ձորաշենի դպրոցի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել (տեսանյութ)

Ձորաշենի դպրոցի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում որպես հավաքարար է ձևակերպել մի քաղաքացուհու, 2015-ից 2017 թվականներին որպես տնտեսվար է ձևակերպել որդուն, 2010-ից 2018 թվականներին որպես պահակ է ձևակերպել մի քաղաքացու, մեկ այլ անձի էլ կրկին որպես պահակ է հրամանագրել 2013 թվականի փետրվարից սեպտեմբեր: Նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 16.000.000 դրամը յուրացվել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը