Քաղաքական

21.02.2019 16:03

Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին

Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելը:

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ: Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ՝ մենք կհարուցենք քրեական գործեր»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։