«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկել է փոփոխություն կատարել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ և դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում:
Ն. Փաշինյանը նկատել է, որ այս տարի սոց. փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնել են մոտ 250 հազար քաղաքացիներով, և բալանսավորված ու խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում: Նա հավելել է՝ վերջին շրջանում ամենակարևոր քննարկվող թեմաներից են պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող վճարները, աշխատավարձերը, պարգևավճարները:
«Պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, որովհետև այդ աշխատուժի որակից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը, արագությունն ու արդյունավետությունը... Ոչ մի կաշկանդվածություն քաղաքական առումով չունենք, կարող ենք գերանդին առնել ու ամբողջ պետական համակարգը՝ աջ, ձախ մի քայլ, հնձել բոլորին, բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներով՝ նույնիսկ ամենաէֆեկտիվ կառավարման արդյունքում հնարավոր չի լինի հաղթահարել»:
Փաշինյանի խոսքով՝ պետք է գիտակցել և գործել հեղափոխության արժեքների, ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակներում։ Նա ընդգծել է՝ անկախ նրանից, թե այսօրվա պետական ծառայողներից որ մասն է կողմնակից եղել հեղափոխութանը, որ մասն է հակառակորդ եղել, այսօր ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության շրջանակներում։
«Սա սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողներին, կամ, պայմանական ասած, բաժանում են սպիտակների և կարմիրների, մեր դեպքում՝ սևերի և սպիտակների, և ըստ այդմ են գործում: Սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, և յուրաքանչյուրը փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա: Բայց բոլորս գիտենք, որ հակառակի շանսը չպիտի գոյություն ունենա... Ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով, լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, թե լինի դա պատերին տալով, թե լինի դա որևէ այլ օրինական միջոցներով։ Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք»,-սպառնացել է Փաշինյանը։

7or.am