Լրահոս

21.02.2019 12:43


Երևանում անհայտ անձը անցքեր է բացել ծառի բնամասում և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով

Երևանում անհայտ անձը անցքեր է բացել ծառի բնամասում և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով

Երեւանի Կոմիտաս 41 հասցեի շենքի բակի ծառերից մեկի բնամասում դեռեւս անհայտ անձը անցքեր է բացել եւ լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու եւ պատճառված վնասը փոխհատուցելու համար»,–նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը