Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հունիսի 9-ին կանցկացվեն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Ժորա Մարտիրոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն: