Կարծիք

21.02.2019 12:11


Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանը միայն հայաստանյան մի բանկում ունի 30 մլն դոլար: Հետո պարզ դարձավ, որ այդ նույն փայ մտնող Սաշիկը, պետությանը նվիրաբերել է 18.5մլն դոլար:
Ոնց գցում-բռնում եմ`այն 11.5 մլն-ը մեկը տակով է արել:
Հետո որ պարզվի՝ սրանք 60-40 հարաբերակցությամբ են փայ մտել, Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել:

***

Նիկոլը ամեն առիթ օգտագործում էր հայտարարելու, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։ Այսօր կառավարության նիստում ասֆալտին է փռում կոռուպցիոներներին:
Նիկո՛լ ջան, ցավդ տանեմ, ախր, սա ցիրկի էլ նման չէ, ա՛յ ախպեր, արի՛, մի լավ կողմնորոշվիր, թե չէ հաստատ էս ազգին մարիխուանան էլ չի փրկի:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը