Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը որևէ «իզմի» հետևորդ չէ, անկեղծ էր։ Նրա վարչապետությունը եկավ ապացուցելու այդ անկեղծությունը։ Քաղաքական ու տնտեսական հարաբերություններում Նիկոլն, իրոք, «իզմ» չունի։
Փաշինյանի «իզմը» դրսևորվում է անհատական–հոգեբանական հարթությունում։
Քաղաքական առումով նա «իզմ» չունի, քանզի չունի կայուն պատկերացումներ, աշխարհայացք ու գաղափարներ։
Տնտեսական կյանքում երեկ նա սոցիալիստ էր, այսօր ազատական է, վաղը կարող է բոլշևիկ լինել, հաջորդ օրը՝ պահպանողական, և այդպես շարունակ։
Արտաքին քաղաքականության մեջ էլ նույն պատկերն է՝ քիրվայականից մինչև ռազմահայրենասիրական։
«Իզմային» այդ դատարկությունը, սակայն, վաղ թե ուշ պետք է լցվեր ու լցվում է։ Լցվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դավանած «իզմերով»։ Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։ Նրանք նույն միջավայրի ծնունդ են և նույն տիրույթում են գործում։
Լևոնանիկոլական ռեժիմին ֆորմալ տեսք տալու պահով Փաշինյանին կաշկանդում է իր կողմից հռչակված «Նոր Հայաստանի» կարգախոսը, քանզի եթե լևոնանիկոլական ռեժիմը տեսանելի դառնա ոչ միայն քաղաքականացված շրջանակների, այլ նաև հեռավոր գյուղի չոբանի համար, ապա բոլորը կհասկանան, որ սա ոչ թե նոր, այլ «հնագույն Հայաստանն» է։
Ռեժիմին ֆորմալ տեսք չտալուն առայժմ խանգարում է նաև Փաշինյանի ունեցած հոգեբանական բարդույթը, քանզի նա տարիներ շարունակ Տեր–Պետրոսյանի մոտ քաղաքական դիջեյ է աշխատել, և միմյանց կողք կանգնելը բոլորի մոտ հիշողություններ կթարմացնի։ Բացի այդ՝ Փաշինյանն իրեն Դուչե կամ Ֆյուրեր է պատկերացնում և հաստատ չի ուզենա, որ նախկին նախագահի կարգավիճակ ունեցողը դառնա իր գործընկերը։ Ուրիշ բան է օգտագործելը։
Լևոնենք, ի դեպ, դեմ չեն օգտագործվելուն։ Երկուսի մոտ էլ կա շահ։ Լևոնենք կառչում են Փաշինյանից, որպեսզի ջրի երեսին մնան, իսկ Փաշինյանը օգտագործում է լևոնենց, քանզի այդ շրջանակն ամենաբնականն է իր համար։
Լևոնանիկոլական ռեժիմն, ըստ այդմ, ձևով նիկոլական է, իսկ բովանդակությամբ՝ լևոնական։ Թե ինչ կտա այս հիբրիդը, արդեն տեսանելի է։
Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Կորյուն Մանուկյան