Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին
Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։
Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։
Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։
Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու...
Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա'յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։
Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։
Փոխարենը՝ կան զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։
Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն, ինչպես ժողովուրդն է ասում, իր «քթից է դուրս գալու»։
Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում: Բայց, ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է, և ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք...
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից