2018-ին, 2014-ի հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում
Պաշտոնական տվյալներով 2018-ին, 2014-ի հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում: Երևանում աճը կազմել է մոտ 28 հազար դրամ: Սյունիքի մարզում այն ավելի մեծ է՝ մոտ 47 հազար դրամ: Կոտայքի մարզում աշխատավարձերն ավելացել են մոտ 5 հազար դրամով: Վերջինը Վայոց ձորն է` 620 դրամ: Ընդունում եմ, որ Վայոց ձորի պարագային աճ բառը չափազանցություն է: Բայց պատկերն այդ է:
Մնացած բոլոր մարզերում աշխատավարձ ստացողները 2014-ի հետ համեմատած աղքատացել են: Ամենաքիչը կրճատվել են Արարատի և Տավուշի մարզերի ցուցանիշները՝ 2 և 2.5 հազար դրամ համապատասխանաբար: Արագածոտնի մարզում միջին աշխատավարձը պակասել է 6 հազար դրամով: Արմավիրում ու Շիրակում աշխատավարձերը պակասել են մոտ ութական հազարով: Անկումների գծով բացարձակ առաջատարը Գեղարքունիքի մարզն է` մոտ 12 հազար դրամ:

Ինչ-որ բան ավելացնել պե՞տք է:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից