Լրահոս

20.02.2019 17:50


Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատարանը հրապարակեց պաշտպանի միջորդության որոշումը՝ բավարարելով այն։ Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ դատարանը որոշել է ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Նշենք, որ ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը երեկ դատական նիստին միջնորդեց, որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվի, և նոր խափանման միջոց չընտրվի՝ հաշվի առնելով նաև այն, որ համաներման կիրառման արդյունքում խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Այս խորագրի վերջին նյութերը