Լրահոս

20.02.2019 17:10


Կադրային նշանակումներ ոստիկանությունում

Կադրային նշանակումներ ոստիկանությունում

Այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Այս խորագրի վերջին նյութերը