Քաղաքական

20.02.2019 15:06

«Անհանգստացնում են այն թեզերը, որոնք արտահայտվում են վարչապետի, խոսնակի կամ վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից»

«Անհանգստացնում են այն թեզերը, որոնք արտահայտվում են վարչապետի, խոսնակի կամ վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից»

«Արցախյան հակամարտության հարցում կան քողարկված, լատենտ բուռն զարգացումներ, որոնք ավելի լուրջ են, քան երևում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ սա այն դաշտն է, որտեղ կարող են լինել այնպիսի շերտեր, որոնք պարտադիր չէ, որ հասու լինեն լայն հանրությանը:

«Բայց փորձագետներին, շահագրգիռ կողմերին անհանգստացնում են այն թեզերը, որոնք արտահայտվում են վարչապետի ու իր խոսնակի կամ վերին աստիճանի ակտիվացած ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից: Դրանք շատ հակասական են: ՀԱԿ-ի ակտիվացումը բոլորիս հուշում է մեկ բան՝ խոսքը կրկին գնում է այն տարբերակի մասին, որով հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր թիմակիցներով: Այն ամբողջովին մերժված էր ժամանակին, համոզված եմ՝ մերժված է նաև այսօր»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ անհանգստացնում է նաև այն, որ վարչապետի թիմն այսօր համալրում են մարդիկ, ովքեր եղել ու մնում են հավատարիմ առաջին նախագահի մոտեցումներին:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրենն ընդգծեց՝ կարևոր է հստակությունը:

«Նոր իշխանությունները հարցը բոլորովին նոր հունի մեջ պետք է դնեն և չձգձգեն, քանի որ ոսկյա հնարավորություն է, հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ նույն հունի մեջ ենք մնալու: Վարչապետը դեռևս մայիսի 9-ին պետք է ասեր, որ մերժում է ցանկացած թեզ, որտեղ որ կա Արցախի հանդեպ նահանջողական որևէ քայլ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։