«Երեկ իմացա, որ աճուրդի են հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». թռչնաֆաբրիկայի սեփականատեր
ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հույսը կորցրել է:
Ասում է՝ նոր Կառավարությունն այդպես էլ իրեն Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ոտքի կանգնեցնելու հնարավորություն չտվեց:
«Երեկ իմացա, որ աճուրդի են հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս: Արդեն հայտ են ներկայացրել՝ սա գնելու համար: Այս ամենն իմանալով՝ իմ աշխատակիցները այսօր եկել ասում են՝ գնանք Կառավարության մոտ ցույց անենք, կամ երկաթգիծը փակենք: Ախր, ես ի՞նչ էի ուզում, միայն պետք է դադարեցնեին սնանկացման գործընթացը, ասեին՝ գնա փող ճարի, առողջացման ծրագիր գրի, մեկ տարի աշխատի: Ես երկու տարի բացակայում էի, նախկին իշխանությունը ռիսկ չարեց որևէ բան վաճառել, իսկ 9 ամսում բոլոր ֆաբրիկաներս հերթով վաճառվեցին: Սնանկության դատավոր դեռ նշանակված չէ, կարող էին փետրվարին աճուրդը չանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Խաչատրյանը:
Գործարարը նկատում է՝ այսօր խանութներում միայն բրազիլական հավի միս է՝ 1700 դրամ արժեքով, տնական ձուն էլ 90-100 դրամ է:
«Ամբողջ շուկան սառած հավ է, այն էլ՝ բրազիլական: Ո՞նց իմ արժեքը չեն հասկանում սրանք: Ինչո՞ւ ինձ ոչ ոք չի ուզում լսել, ինչո՞ւ են ամեն ինչ անում, որ ես շուկայում չլինեմ: Ինձ որ օգնեին՝ 5 ամսում ամբողջ գումարը կվերադարձնեի, հավի ու ձվի գինն էլ այսքան թանկ չէր լինի»,- վրդովված ասաց Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը:
Նշենք, որ մի քանի տարի առաջ Արմենակ Խաչատրյանը գնել է Բաղրամյան թռչնաֆաբրիկան և ստանձնել մյուս երեքի կառավարումը (Գնդեվազում, Եղեգնուտում և Վարդենիսում)։ Շուկայում եղել է մրցունակ: