Կարծիք

20.02.2019 10:58


Ո՞վ ասաց, որ այդ գումարները բյուջեից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն

Ո՞վ ասաց, որ այդ գումարները բյուջեից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն

Սաշիկը աչքիս լույսը չի, ավելին ասեմ՝ ես չեմ բացառում, որ իր ունեցվացքի զգալի մաս կարող է ունենալ անօրինական ծագում:
Բայց դրա հետ մեկտեղ՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, չի կարելի այլ կերպ կոչել, քան ռեկետ: Ռեկետ, որն իրականցվում է պետական մակարդակով և հովանավորվում երկրի բարձրագույն պաշտոնյաների կողմից:
Սխեման շատ պարզ է` սկզբում խախտելով քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրայնացվում է այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ նրա ընտանիքի ունեցվացքը (հաճախ՝ ուռճացված), դա ակտիվ տարածվում է ԶԼՄ-ով և սոցցանցերով՝ ստեղծելով համապատասխան հանրային կարծիք և «ժողովրդական» վրդովվմունք: Հետո խախտելով քաղաքացու անմեղության կանխավարկածը՝ հայտարարվում է այդ ունեցվացքի՝ իբրև թե անօրինական ծագման մասին՝ դրա հետ մեկտեղ ոչ մի փաստ չբերելով:
Հետո քաղաքացուց պարզապես պարտադրաբար այդ ունեցվացքը ամբողջությամբ կամ մասամբ խլում են, հավանաբար, ինչ–որ գործարքի դիմաց, օրինակ՝ հանգիստ թողնելու և էլ չանհանգստացնելու:
Դասական սխեմա է, ոչ մի նոր բան: Այդպես են վարվել հետհեղափոխական Վրաստանում, Ուկրայինայում և աշխարհի շատ այլ երկրներում: Նույնը և մեր աչքերի առաջ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Միայն թե սա օրինականության և արդարության հետ ոչ մի կապ չունի և հաստատ չի նպաստելու ներդրողների հոսքին դեպի Հայաստան: Որովհետև այս կամ մյուս իշխանությունները կարող են նույնպես վարվել և իրենց ունեցվացքի հետ:
Ես չեմ արդարացնում տվյալ դեպքում Սաշիկին կամ այլ նախկին իշխանավորների, բայց միաժամանակ կուզենայի տեսնել այս գործերով հարուցված քրեական գործեր, ապացույցներ և դատական որոշումներ, որ այս գումարներն ունեն անօրինական ծագում, կոնֆիսկացված են պետության կողմից և վերադարձված տուժած կողմին: Ո՞վ ասաց, որ այդ գումարները բյուջեից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն:
Այդպես են վարվում օրենքի երկրում:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը