Կարծիք

20.02.2019 09:52


Սաշիկի 18 մլն դոլարը հրապարակում դրած դախլից հպարտ քաղաքացիներին չեն բաժանում

Սաշիկի 18 մլն դոլարը հրապարակում դրած դախլից հպարտ քաղաքացիներին չեն բաժանում

Հանրության մի զգալի մասի մոտ համոզվածություն կար, որ օլիգարխներից ու նախկին միլիոնատեր չինովնիկներից փողերը վերցնելուց հետո բաժանելու են ժողովրդին։ Հիմա տեսնում են, որ ասենք Սաշիկի 18 մլն դոլարը հրապարակում դրած դախլից հպարտ քաղաքացիներին չեն բաժանում՝ մանթոն մի ուրիշ ձև տանում է։

***

Մենակ թե չհասկացանք՝ Սաշիկ Սարգսյանի 18 մլն դոլար պետությանը վերադարձնելու պատմությունն ինչի՞ համար, ի՞նչ հաշվի էր, ի՞նչ փող էր․․․

***

Մաշադյանը պետք է լինի Նոր Հայաստանի նոր հայի հաջողական տեսակի խորհրդանիշը։
Աղքատությունը գլուխներն առած լոդրները պետք է սերտեն Մաշադյանի կյանքի դասերը․․․

***

«Ես 18 տարեկանում ունեցել եմ սեփական տուն, բնակարան՝ իմ անունով, երկու ավտոմեքենա»․
Ռաֆիկ Մաշադյան

Մեզ հայի մաշադյանական տեսակն է պետք, որ հասուն կյանք լրիվ դզված մտնեն։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը