Քաղաքական

19.02.2019 19:23

Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել. խոսնակը հաստատում է

Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել. խոսնակը հաստատում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ մեկնել է ուղղաթիռով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»:

Դիտարկմանը՝ ուղղաթիռով ներհանրապետական նմանատիպ այցերը զգալի ծախս չե՞ն պետության համար, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով, վառելիքի առումո՞վ: Չգիտեմ, պետք է հաշվել: Ես կարծում եմ, որ դժվար ճոխություն լինի, որովհետև ուղղաթիռում բավականին չափ մարդիկ են տեղավորվում և այդ առիթով կարող է նույնիսկ տնտեսում լինի: Վստահ չեմ, թե ինչքան մեքենա կգնար, պետք է ճշտել, ես կճշտեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։