Քաղաքական

19.02.2019 19:13

Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք. Սաթիկ Սեյրանյանը՝ Փաշինյանի խոսնակին

Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք. Սաթիկ Սեյրանյանը՝ Փաշինյանի խոսնակին

Դուք վերջին 9 ամիսների ընթացքում վերջապես ձեռք եք բերել ազատություն և կարող եք ազատորեն քննադատել ցանկացած երևույթ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, «Իշխանություն-Մամուլ. Հակամարտությո՞ւն, թե՝ Համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ:

«Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք, մենք ազատ էինք»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը:

«Ես գիտեմ, թե որքան ազատ եք եղել, հետևել եմ Ձեր եթերին, գործունեությանը, շատ ուրախ եմ»,-արձագանքեց Կարապետյանը:

Սեյրանյանն իր հերթին նշեց, որ աշխատել են և՛ Քոչարյանի ժամանակ, և՛ դրանից հետո, և՛ հիմա. «Եկեք միմյանց հիշողությունները չթարմացնենք: Բայց ես այլ բանի մասին եմ ուզում խոսել՝ հանրությունը լո՞ւրջ վերաբերվի այն հայտարարություններին, որոնք անում է պատգամավորը կամ ԱԺ փոխնախագահն Ազգային ժողովի ամբիոնից»:

«Տիկին Սեյրանյան, Դուք հարցն ուղղում եք պաշտոնյայի, ով ուղիղ կապ չունի և չի կարող Ձեզ սովորեցնել կամ հուշել, թե ինչպես պետք է աշխատել պատգամավորների հետ»,-պատասխանեց Կարապետյանը:

Նշենք, որ քննարկումը վերաբերում էր ԱԺ ամբիոնից հնչած հայտարարարություններին, որոնք վերաբերում են լրատվական դաշտում կարգավորումներ մտցնելուն:

Վարչապետի խոսնակը չկարողացավ ասել այն լրատվամիջոցների անունները, որոնք ծառայում են նախորդ իշխանություններին (Վարչապետ Փաշինյանի խոսքերով, լրատվամիջոցների 90 տոկոսը ծառայում են նախկիններին կամ ընդդիմությանը): Կարապետյանը նաև չնշեց մնացած 10 տոկոսի մեջ մտնող ԶԼՄ-ների անունները՝ հայտարարելով, որ հարցում պետք է ուղարկել, իրենք կպարզեն, կպատասխանեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։