Քաղաքական

19.02.2019 14:35


Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չեմ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չեմ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի: «Արմենպրես» հաղորդմամբ` Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք՝ լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:

ԱԺ նախագահը շեշտեց` ինքը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ ամենևին: Կարծում է` հիմա ունենք խորհրդարանական համակարգ և ամեն ինչ պետք է անենք այդ համակարգի կայացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը