Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,-ասված է կառավարության պատասխանի մեջ։
ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։
***
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված, «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ըստ պաշտպանի, Սարգսյանը դեռևս անցած ամռանից մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Պողոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Մարտիրոս Սարյանի գծանկարներին։
Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանն առաջադրված մեղադրանքն անհիմն որակեց։
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանն ասաց, որ չի մեկնաբանում այսօր մամուլում տարածված տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18.5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե՝ տեղեկատվությունը համարելով նախաքննական գաղտնիք։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Դավիթաշեն» թաղամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, հայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։