Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Փաստաբան
ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի է անցել։
Գուրգեն Մարգարյանի փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է՝ Մարգարյանի դաժանաբար սպանությունը պետական պատվեր է եղել։
«Ես միշտ ասում էի, որ Սաֆարովն ինքն իրեն այդ հանցագործությունը չէր անի, այստեղ պետական պատվեր կա, որովհետև, երբ ուսումնասիրում ես Սաֆարովի կենսագրությունը, ինքը բավականին հեռանկարային սպա է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նազելի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ եթե Սաֆարովը համոզված չլիներ, որ Ադրբեջանն իր մեջքին կանգնած է, նա նման քայլի չէր գնա։
«Մենք պետք է միշտ բարձրաձայնեք այս հարցը, որպեսզի ադրբեջանական կողմը զգա իր մեղավորությունն այս գործում»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ի փետրվարի 19-ին, երբ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ի գիշերը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված էր հասցրել Մարգարյանին:
Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցկացվել է Հունգարիայում։ Բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել. դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։
2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ նա ներում է ստացել Իլհամ Ալիևի կողմից։ Բացի դա, Սաֆարովն արժանացել է ազգային հերոսի կոչման, բնակարան նվեր ստացել և դարձել մայոր՝ անազատության մեջ անցկացված ութ տարվա աշխատավարձի վճարումով։