Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)
ԱԺ–ում ու դրա պատերից դուրս «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի«փոխհրաձգությունից» առաջինը չի շահում, իսկ երկրորդն առնվազն չի տուժում։ Պատճառն այն է, որ Մարուքյանի հնչեցրած գնահատականները, արված հարցադրումները և հռետորաբանությունն այսօր, մոդայիկ լեզվով ասած, «թրենդի» մեջ են։
Մարուքյանի տեսակետները միայն իրենը չեն։ Հանրության տարբեր շերտերը, որոնք աջակցել են նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությանը, նույնանման հարցադրումներ են առաջ քաշում ու գնահատականներ տալիս։ Մարուքյանը կառավարության ծրագրի ու գործունեության մասով լեգիտիմ տեսակետներ է հայտնում ու օբյեկտիվ քննադատություն հնչեցնում։
Փաշինյանի նյարդային արձագանքը Մարուքյանի ելույթներին հասկանալի է։ Նա զգում է, որ պարտվում է։ Պարտվում է նախ և առաջ ինքն իրեն, քանզի շատ կարճ ժամանակահատվածում իրարամերժ վարքագիծ է ցուցաբերել ԼՀԿ ղեկավարի հանդեպ։
2016 թվականին Փաշինյանը, ով Բ26–ի ամենակարկառուն հաճախորդներից էր, Մարուքյանին մեղադրում էր նույն այդ իշխանություններին ծախված լինելու մեջ։ Այդպես էր դա թե ոչ, Նիկոլը կիմանա, քանզի «ներսում» է եղել։
Ուշագրավն այն է, որ Փաշինյանը, Մարուքյանին մեղադրելով իշխանությունների «մարդը» լինելու համար, այդ մեղադրանքները հնչեցնելուց շատ չանցած՝ միացավ Մարուքյանին։ Վերջինիս առաջնորդությամբ «Ելք» դաշինքով Նիկոլը մասնակցեց 2017–ի խորհրդարանական ընտրություններին՝ ԼՀԿ–ի միջոցով դառնալով պատգամավոր ճիշտ այնպես, ինչպես 2012–ին ԼևոնՏեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի հաշվին էր պատգամավոր դարձել ու հետո «թռել»։
2017–ին Նիկոլն այնքան էր ոգևորվել Մարուքյանի հետ դաշինք կազմելու փաստից, որ հայտարարում էր, որ եկել է Լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը։ Իսկ երբ նրան հարցնում էին, թե ինչպես էր նախկինում քննադատում Մարուքյանին, իսկ հիմա՝ գովում ու դաշինք կազմում, Փաշինյանը պատասխանում էր, որ մենք ունեցել ենք տարաձայնություններ, և դրանք եղել են համագործակցության փնտրտուքի դրսևորումներ։ Այսինքն՝ ստացվում է, որ երբ Փաշինյանը Մարուքյանին համարում էր իշխանությունների «մարդը» ու նրան մեղադրում ստախոսության համար, համագործակցության եզրեր էր փնտրում։ Ու գտավ։ Գինը խորհրդարանում հայտնվելն էր։
Հիմա Փաշինյանը կրկին կռիվ է տալիս Մարուքյանի դեմ՝ «Վատիկանի դրոշը» վկայակոչելով՝ չզգալով, որ այդպիսով նախ ինքն է վարկաբեկվում, քանզի եթե այդ դրոշի տակ է, ըստ «ժողովրդի վարչապետի», գործում Մարուքյանը, ապա ստացվում է, որ Նիկոլն էլ առնվազն 2 տարի այդ դրոշի ներքո է գործել։
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը խճճվել է Մարուքյանի հարցում։ Նրան հանգիստ չի տալիս անցյալը, և անորոշ է թվում ապագան։ Իսկ անհանգիստ ու ապագայից վախեցող մարդը միշտ էլ ագրեսիվ է լինում։ Հատկապես երբեմնի թիմակիցների ու անցյալի վկաների հանդեպ։
Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)
ԱԺ–ում ու դրա պատերից դուրս «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի «փոխհրաձգությունից» առաջինը չի շահում, իսկ երկրորդն առնվազն չի տուժում։ Պատճառն այն է, որ Մարուքյանի հնչեցրած գնահատականները, արված հարցադրումները և հռետորաբանությունն այսօր, մոդայիկ լեզվով ասած, «թրենդի» մեջ են։
Մարուքյանի տեսակետները միայն իրենը չեն։ Հանրության տարբեր շերտերը, որոնք աջակցել են նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությանը, նույնանման հարցադրումներ են առաջ քաշում ու գնահատականներ տալիս։ Մարուքյանը կառավարության ծրագրի ու գործունեության մասով լեգիտիմ տեսակետներ է հայտնում ու օբյեկտիվ քննադատություն հնչեցնում։
Փաշինյանի նյարդային արձագանքը Մարուքյանի ելույթներին հասկանալի է։ Նա զգում է, որ պարտվում է։ Պարտվում է նախ և առաջ ինքն իրեն, քանզի շատ կարճ ժամանակահատվածում իրարամերժ վարքագիծ է ցուցաբերել ԼՀԿ ղեկավարի հանդեպ։
2016 թվականին Փաշինյանը, ով Բ26–ի ամենակարկառուն հաճախորդներից էր, Մարուքյանին մեղադրում էր նույն այդ իշխանություններին ծախված լինելու մեջ։ Այդպես էր դա թե ոչ, Նիկոլը կիմանա, քանզի «ներսում» է եղել։
Ուշագրավն այն է, որ Փաշինյանը, Մարուքյանին մեղադրելով իշխանությունների «մարդը» լինելու համար, այդ մեղադրանքները հնչեցնելուց շատ չանցած՝ միացավ Մարուքյանին։ Վերջինիս առաջնորդությամբ «Ելք» դաշինքով Նիկոլը մասնակցեց 2017–ի խորհրդարանական ընտրություններին՝ ԼՀԿ–ի միջոցով դառնալով պատգամավոր ճիշտ այնպես, ինչպես 2012–ին Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի հաշվին էր պատգամավոր դարձել ու հետո «թռել»։

7or.am