Քաղաքական

19.02.2019 13:00

Լարված իրավիճակ Արշալույս գյուղում. ոստիկանները շրջափակել են գյուղապետարանի շենքը (լուսանկար, տեսանյութ)

Լարված իրավիճակ Արշալույս գյուղում. ոստիկանները շրջափակել են գյուղապետարանի շենքը (լուսանկար, տեսանյութ)

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրավիճակը լարված է. ոստիկանները շրջափակել են գյուղապետարանի շենքը:

Արշալույս համայնքում շուրջ 20 օր է՝ բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի: Բնակիչները դժգոհում են Գրիգորյանի աշխատանքից։

Գյուղապետարանի աշխատանքն այս ընթացքում կաթվածահար է եղել։

Համայնքում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։