Լրահոս

19.02.2019 12:03


«Արմենիա» ԲԿ-ում բուժվող տղամարդն իրեն ցած է նետել ԲԿ–ի 6-րդ հարկից

«Արմենիա» ԲԿ-ում բուժվող տղամարդն իրեն ցած է նետել ԲԿ–ի 6-րդ հարկից

Երեւանում այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում և նա իրեն 6-րդ հարկից ցած է նետել։

Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը