Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը«տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ ՀԴՄ կտրոնը պաշտամունքի առարկայի է վերածվել։
Նկատենք, որ «ժողովրդի վարչապետն» այդ առումով օրիգինալ չէ։ Հայաստանում տնտեսական հրաշքի իրագործման համար ՀԴՄ կտրոնին գերհատկանիշներ էր վերագրել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը «հեռավոր» 2008–ին։ Դատելով ամենից՝ Հանրապետության հրապարակում «ժողովրդի վարչապետ» ինքնահռչակված Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս «երջանկահիշատակ» վարչապետ Տիգրան Սարգսյանի դափնիները։
Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսով հեռուստաշոուներ, շահումով խաղեր, երաժշտական փառատոններ ու այլ ակցիաներ էին իրականացվում։ Դրանից հետո ՀԴՄ կտրոնն, իրոք, սկսեցին զանգվածաբար «խփել», բայց դա բան չփոխեց։ Ավելի ճիշտ՝ փոխեց դեպի վատը, քանզի տնտեսական քաղաքականությունը միայն ՀԴՄ կտրոն խփելը չէ և ոչ էլ թանկարժեք բիոզուգարաններ գնելը։ 2009–ին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների անկումը վատագույններից էր աշխարհի մակարդակով, և դա՝ հեղափոխական Տ. Սարգսյանի շնորհիվ։
Տիգրան Սարգսյանն ամեն ինչ կապում էր ՀԴՄ կտրոնի հետ։ Հիմա Փաշինյանն էլ է նույնն անում։
Սարգսյանն ասում էր, որ եթե ՀԴՄ կտրոնը չլինի, ապա թոշակ ու աշխատավարձ չի լինի, ճանապարհները չեն կառուցվի, բանակը չի պահվի։ Փաշինյանն էլ նույն բառապաշարն է օգտագործում։
Թե ինչով ավարտվեց Տիգրան Սարգսյանի ՀԴՄ–ական բարեշրջումը, հիշում են բոլորը. ՀՆԱ անկում, արտագաղթ, պետական պարտքի ավելացում, գործազրկության աճ, աղքատության ավելացում և այլն։
Թե ինչ է սպասվում Փաշինյանի ՀԴՄ–ական հեղափոխության արդյունքում, թողնենք ԱՎԾ–ին։
7or.am
Հ.Գ.։ ՀԴՄ կտրոն «խփելը» դրական երևույթ է։ Հասկանալի է, որ կառավարությունն այդպիսով փորձում է ստվերային բիզնեսի դեմ պայքարել ու հաշվառելի տնտեսություն ունենալ, բայց բիզնեսի փաստաթղթաշրջանառության շղթայի թափանցիկության ապահովումը միայն ՀԴՄ կտրոնը չէ։ ՀԴՄ կտրոնն այդ շղթայի վերջին հատվածն է։
Ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացը պետք է սկսվի վերևից։ Այսինքն՝ մանրածախ առևտրականը պետք է հնարավորություն ստանա մեծածախից ամբողջությամբ ստանալ իր գնածի հաշիվ–ապրանքագիրը։ Խոշորն էլ իր հերթին պետք է հնարավորություն ստանա ողջամիտ հարկային ու մաքսային դաշտում գործել։ Զուգահեռաբար պետք է խրախուսել ու ներդնել անկանխիկ դրամաշրջանառության մշակույթը։ Բազմաթիվ այլ գործիքակազմ էլ պետք է կիրառել՝ թափանցիկ, հաշվառելի, մրցակցային ու մասնակցային տնտեսություն ունենալու համար։
Թե չէ փաստաթղթաշրջանառության ամբողջ շղթայի մեջ միայն ՀԴՄ կտրոնն առանձնացնելն ու դրան գերհզոր հատկանիշներ վերագրելը պարզունակ մոտեցում է։ Դա նաև հետագա անհաջողություններից ապահովագրվելու և պատասխանատվությունից խուսափելու դեմագոգիկ ձև է՝ «Ես ի՞նչ անեմ, հպարտ քաղաքացին ՀԴՄ կտրոն չպահանջեց ու «տնտեսական հեղափոխություն» չարեց» թեմայով։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ ՀԴՄ կտրոնը պաշտամունքի առարկայի է վերածվել։