Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում:
Մեր տեղեկություններով՝ մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից եւ կադրային քաղաքականությունից:
Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն ունի, ինչու են այս երիտասարդ աղջկան վստահել մանվելգրիգորյանական բարքերից զզված էջմիածինցիների հոգսերը, պարզվեց, ոչ միայն նրա հրաժարականը չպետք է պահանջեն, այլ երջանիկ լինեն, որ այդպիսի «պետական գործիչ» է իրենց բաժին հասել: Այո, հենց պետական: Վիքիպեդիայում նրա կենսագրությանը ծանոթանալիս նախանձով ես լցվում էջմիածինցիների հանդեպ:
Եվ այսպես. «Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ), հայ քաղաքական եւ պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը»: Իսկ դուք ասում եք` պետական գործիչներ չունենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: