ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարի անց նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին:
ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:
Բանն այն է, որ և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Փաշինյանի թիմերը, որոնք գաղափարական ու քաղաքական առումով նույն թևն են ներկայացնում, արձանագրել են, որ գործող վարչապետի վարկանիշը ամեն օր անկում է գրանցում, ինչպես նաև փաշինյանենք պարտվում են տեղեկատվական դաշտում: ՀԱԿ առաջնորդն, ըստ այդմ, անհանգստացած է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանը կարող է հեռացվել ասպարեզից մոտավորապես այնպես, ինչպես եկել է իշխանության, քանզի խորհրդարանական կառավարման համակարգն այդ հնարավորությունը տալիս է:
Տերպետրոսյանենք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանի հեռացման արդյունքում հանրության մոտ կառաջանա Փաշինյանի բացած «Պանդորայի արկղը» մինչև վերջ բացելու և ընտրական արատավոր գործընթացները հիմքից, այսինքն՝ 1995-1996 թվականներից բացելու պահանջ: Իսկ դա լրջորեն կարող է հարվածել Տեր-Պետրոսյանին: Հենց դա է պատճառը, որ ՀԱԿ-ն առաջարկում է Փաշինյանին վերցնել նախագահի առաջնային մանդատ ու ապահովագրվել իշխանազրկումից: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ եթե Փաշինյանը գնա Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, ապա հանրության ճնշող մեծամասնության մոտ կամրապնդվի այն վարկածը, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, և 2018-ի գարնանը մենք ոչ թե «Նոր Հայաստանի» նոր իշխանություն ենք ձևավորել, այլ ընդամենը տեղի է ունեցել հին՝ տերպետրոսյանական Հայաստանի ռեստավրացիա՝ Փաշինյանի դեմքով: Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի համար, քան օրեցոր մաշվող վարկանիշը:
Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային վարկանիշը գրեթե զրոյական է, և նրա հետ ասոցացումը, ինչպես նաև նրա առաջարկների իրագործումը Փաշինյանի վարկանիշի անկումն է՛լ ավելի սրընթաց կդարձնի:
Մեկ տարի անց սահմանադրական հանրաքվեի անցկացումը կարող է վերածվել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի: Իսկ եթե որոշեն կեղծել քվեարկության արդյունքները, ապա կեղծիքներին հակազդելու քաղաքական գործիքակազմը լիուլի հնարավորություն կտա հասնել արտահերթ ընտրությունների և վարչապետափոխության:
Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Պետրոս Ալեքսանյան