Լրահոս

18.02.2019 17:43


Դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց

Դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների հարազատներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց դատապարտյալների մեկ օրը մեկուկես օր դարձնելու համար:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետի կամ նրա աշխատակազմի անդամների հետ:

«Մենք հանդիպում ենք պահանջում Փաշինյանի հետ կամ մի մարդու հետ, ով կապ չունի հին ղեկավարության հետ։ Մեզ նոր հրավիրեցին ներս, ջուր են ծեծում, ժամանակ են մեռցնում չգիտեմ՝ ինչի համար։ Հիմա մենք վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում, որ իմանանք, թե պարոն Մարուքյանն ու տիկին Զոհրաբյանը բարձրացրել են այս հարցը՝ 1 օրը 1.5 օր դարձնելու համար։ Դա վերաբերում է 2004 թվականից 2018 թվականին գտնվել են ՔԿՀ–ներում, որոնք ավելի վատ են եղել, քան ֆաշիստական կոնցլագերներն են եղել»,– ասել է բողոքի ակցիայի մասնակիցներց մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ 100 կալանավոր պատրաստվում է հացադուլ սկսել, եւ դա խայտառակություն է լինելու։

Ցուցարարները հավելել են՝ այնքան են պայքարելու, մինչեւ հասնեն նրան, որ 1 օրը 1.5 հաշվելու մասին նախագիծն ընդունվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը