Քաղաքական

18.02.2019 17:17

Սեյրան Օհանյանի պաշտպանի փոխանցմամբ՝ իրենք մեղադրանքը պարզաբանելու միջնորդություն են ներկայացրել

Սեյրան Օհանյանի պաշտպանի փոխանցմամբ՝ իրենք մեղադրանքը պարզաբանելու միջնորդություն են ներկայացրել

2008-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել պարզաբանելու մեղադրանքը՝ իրենց համար այն հասկանալի չէ։

«Մեզ անգամ մեղադրանիք էությունը պարզ չի։ Մի քանի դրվագներով պարզ չի, օրինակ, մեղադրանքում նշված չի և մեզ պարզ չի, թե սահմանադրական կարգի տապալումը, երբ է սկսվել և երբ ավարտվել, որ ժամանակահատվածում է, որ, ըստ մեղադրանքի, սահմանադրական կարգը տապալված է եղել։ Շատ պարզ բան, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, պետք է առնվազն դա իմանանք, ընդհանրապես նշված չի սահմանադրական կարգի տապալման հետ կապված իրականում Սեյրան Օհանյանի մասնակցությունը, այնտեղ գործողություններ են կոնկրետ նկարագրվում, դրանց առընչությունը Սեյրան Օհանյանին»,-նշեց փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։