Լրահոս

18.02.2019 17:03


«Գնում եմ տղաներիս մոտ». Կապանում 80-ամյա կնոջը կախված են գտել

«Գնում եմ տղաներիս մոտ». Կապանում 80-ամյա կնոջը կախված են գտել

Սյունիքի մարզում փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ, 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։

Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շաք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Այս խորագրի վերջին նյութերը