Կարծիք

18.02.2019 13:52


Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:

Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պառլամենտարիզմի ու քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:

Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որոնք իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը