Կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բուժաշխատող չի եղել
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am»-ի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:
Այցելության ժամանակ Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից եւ տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ հունվարի 26-ին մահացել է:
Խմբի անդամները նաեւ պարզել են, որ հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին եւ ժամերին: Հունվարի 26-ին՝ Մ.Ե.-ի մահվան օրը, հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ (Խմբի անդամների այցելության ժամանակ նույնպես բուժաշխատող չի եղել):
Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ Մ.Ե.-ն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Խմբի անդամները հարցը քննարկել են հերթափոխի պետի հետ, սակայն վերջինս նշել է, որ մանրամասներից տեղյակ չէ:
Արձանագրված դեպքի եւ հանգամանքների կապակցությամբ Խումբը հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները:
Մասնավորապես, Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է՝ եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել եւ անձը փրկվեր:
Մյուս մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել եւ քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան:
Խումբը այցի ժամանակ պարզել է նաեւ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն եւ այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը:
Ըստ այդմ, Խմբի կողմից առաջարկվել է հաշվետվության մեջ բարձրացված հարցերը դարձնել քննարկան առարկա, տեղեկացնել Մ. Ե.ի մահված պատճառի մասին, քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժաշխատողի շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու ուղղությամբ եւ լուծել հիմնարկի բուժմասի միջանցքների լուսավորության հարցը:
2019 թվականի փետրվարի 14-ին ստացված պատասխան գրությամբ ՀՀ ԱՆ-ից տեղեկացրել են, որ Մ. Ե.-ի մահվան դեպքի առիթով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 29-ին հարուցվել է թիվ 1201919 քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են հանգուցյալի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերի բնօրինակները եւ ռենտգեն հետազոտության ժապավենները:
Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռեւս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը՝ ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը:
Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թափուր հաստիքների համալրման առնչությամբ նշվել է, որ այդ ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ:
Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանզքի լուսավորությանը, ապա հայտնել են, որ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում եւ լուսավորումն ապահովված է:
ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է նաեւ գրությամբ Խմբի կողմից պահանջված «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի հաստիքային ցուցակը:
Խումբը բազմիցս բարձրացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող բուժսպասարկման խնդիրների հարցը: Ընդունելով դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննության ընթացքի գաղտնիությունը՝ միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակն ու հասանելիությունը, ներառյալ բժշկական հաստիքների ամբողջությամբ համալրումը առաջնային խնդիր է, ինչի ցանկացած բացթողում կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների:
Դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Մասնավորապես, պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: