Երևանյան այգում դաժան ծեծի ուշագրավ հանգամանքները. վիրավորին արնաշաղախ գտել է մայրը
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են Ազատամարտիկների այգում տեղի ունեցած դաժան ծեծի հանգամանքները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ 33-ամյա Ալբերտ Մ.-ը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում, ով փետրվարի 16-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով մինչեւ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց է տեղափոխել հայրը, իսկ որդուն արնաշաղախ վիճակում հայտնաբերել է մայրը, եւ նա ծեծի է ենթարկվել Ազատամարտիկների այգում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ալբերտ Մ.-ին դաժան ծեծի է ենթարկել Երեւանի բնակիչ, «Զմեյ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Մ.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ի կողմից Ալբերտ Մ.-ին դաժան ծեծի ենթարկելու շարժառիթ է հանդիսացել Ալբերտի կողմից շուրջ 4 ամիս առաջ Հովհաննես Մ.-ին դանակահարելու հանգամանքը, ոը «խնամքով» դանակահարվածն ու դանակահարողը թաքցրել են եւ արդեն փետրվարի 16-ին հին հաշիվները մաքրելու նպատակով ժամը 16։00-ի սահմաններում հանդիպել են Ազատամարտիկների այգում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննես Մ.-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես քարշային ենթակայանի ավագ մասնագետ, ում նկատմամբ քննիչը հերթական միջնորդությամբ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում։