Բացի Նիկոլ Փաշինյանից, կառավարության որոշ անդամներից, քայլարածական մի քանի պատգամավորից ու «ատամնատեխիկ» այն տիկնոջից (էն որ ասեց՝ թեկուզ զիբիլ էլ բերած լինեիք, ես միևնույն է, «կողմ» էի քվեարկելու), չկա մեկը, ով դրական գնահատական տա կառավարության ծրագրին։ Միակ բացառությունը Հայ ազգային կոնգրեսն է, բայց Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը գործնականում նույն թիմն են ներկայացնում (ՀԱԿ–ը Փաշինյանին աջակցում է նաև սեփական վախերից ու շահերից ելնելով), այնպես որ, դրսից իրոք չկա մեկը, ով չքննադատի կառավարության ծրագիրը։
Կառավարության ծրագիրը շատ քննադատվեց և տեղին։ Քննադատվեցին ծրագրի ձևն ու բովանդակությունը։
Կառավարության ծրագիրն, իրոք, արժանի է քննադատության, բայց առավելապես ոչ այնքան գրածի, որքան չգրածի համար։ Այսինքն՝ ծրագրի հակառակ կողմն ավելի քննադատելի է։
Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ծրագրի ամբողջ փիլիսոփայությունը և այն ներկայացնելու տոնայնությունը, ԱԺ–ում հնչած հարց ու պատասխանը տեղավորվում են հետևյալ ձևակերպումների մեջ՝
1. Եկել ենք ասենք, որ մեզ վրա հույս չդնեք,
2. Մի՛ կրակեք «դաշնակահարի» վրա, քանզի նա նվագում է այնքան, որքան կարողանում է,
3. Մենք աղքատ էինք, բայց ճար գտանք ու հաղթահարեցինք աղքատությունը, դուք էլ գնացեք ու ձեր գլխի ճարը տեսեք, քանզի աղքատությունը ձեր գլխի մեջ է,
4. Եղե՛ք շուստրի ու միանգամից կհարստանաք. մենք՝ ձեզ օրինակ,
5. Թալանը ոչ թե վերացել է, այլ ստացել է «հեղափոխական» տեսք՝ «բանակի կարիքները» հոգալու անվան տակ, բնականաբար,
6. Մենք ձեզ ոչինչ չենք խոստացել, և եթե ինչ–որ բան խոստանում ենք, ապա պետք է գոհ լինեք,
7. Մենք չենք թալանում, հետևաբար պետք է թույլ տաք ... բյուջեից լիուլի օգտվենք։
Ծրագրի հակառակ կողմում հիմնականում այսպիսի մտքեր էին նշված։ Ու մինչ հպարտ քաղաքացիները սպասում են, որ իրենց կյանքը կլավանա նույնպիսի արագությամբ, ինչպիսին որ հարթակի տղաներինն ու աղջիկներինը, մեր օրերի «Վրեմյայով» գովազդվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գեղարվեստական առումով գրեթե զրոյական արժեք ներկայացնող գիրքը։
Գրքի շնորհանդեսը ամերիկյան հարկատուների փողերով գործող «Ազատությունը» ցուցադրում էր ուղիղ եթերով ճիշտ այնպես, ինչպես Թուրքմենիայում էին ուղիղ եթերով ցույց տալիս օղորմածիկ 1–ին Թուրքմենբաշի Սափարմուրատ Նիյազովի«Ռուհնամա»-ն («Հոգու գիրքը»), որը դարձրեցին թուրքմեն ժողովրդի հոգևոր ուղեցույցը և գլխավոր գիրքը։ «Ռուհնամայից» ամեն օր հեռուստատեսությամբ մեջբերումներ էին անում ու քարոզում։ Մեզ մոտ դա, իհա՛րկե, չի ստացվի, բայց մեր օրերի «Վրեմյայի» իրականացրած փորձերն արդեն իսկ ծիծաղելի են։
Կառավարության ծրագրի հակառակ կողմը
Բացի Նիկոլ Փաշինյանից, կառավարության որոշ անդամներից, քայլարածական մի քանի պատգամավորից ու «ատամնատեխիկ» այն տիկնոջից (էն որ ասեց՝ թեկուզ զիբիլ էլ բերած լինեիք, ես միևնույն է, «կողմ» էի քվեարկելու), չկա մեկը, ով դրական գնահատական տա կառավարության ծրագրին։ Միակ բացառությունը Հայ ազգային կոնգրեսն է, բայց Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը գործնականում նույն թիմն են ներկայացնում (ՀԱԿ–ը Փաշինյանին աջակցում է նաև սեփական վախերից ու շահերից ելնելով), այնպես որ, դրսից իրոք չկա մեկը, ով չքննադատի կառավարության ծրագիրը։
Կառավարության ծրագիրը շատ քննադատվեց և տեղին։ Քննադատվեցին ծրագրի ձևն ու բովանդակությունը։
Կառավարության ծրագիրն, իրոք, արժանի է քննադատության, բայց առավելապես ոչ այնքան գրածի, որքան չգրածի համար։ Այսինքն՝ ծրագրի հակառակ կողմն ավելի քննադատելի է։
Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ծրագրի ամբողջ փիլիսոփայությունը և այն ներկայացնելու տոնայնությունը, ԱԺ–ում հնչած հարց ու պատասխանը տեղավորվում են հետևյալ ձևակերպումների մեջ՝
1. Եկել ենք ասենք, որ մեզ վրա հույս չդնեք,
2. Մի՛ կրակեք «դաշնակահարի» վրա, քանզի նա նվագում է այնքան, որքան կարողանում է,
3. Մենք աղքատ էինք, բայց ճար գտանք ու հաղթահարեցինք աղքատությունը, դուք էլ գնացեք ու ձեր գլխի ճարը տեսեք, քանզի աղքատությունը ձեր գլխի մեջ է,
4. Եղե՛ք շուստրի ու միանգամից կհարստանաք. մենք՝ ձեզ օրինակ,
5. Թալանը ոչ թե վերացել է, այլ ստացել է «հեղափոխական» տեսք՝ «բանակի կարիքները» հոգալու անվան տակ, բնականաբար,
6. Մենք ձեզ ոչինչ չենք խոստացել, և եթե ինչ–որ բան խոստանում ենք, ապա պետք է գոհ լինեք,
7. Մենք չենք թալանում, հետևաբար պետք է թույլ տաք ... բյուջեից լիուլի օգտվենք։
Ծրագրի հակառակ կողմում հիմնականում այսպիսի մտքեր էին նշված։ Ու մինչ հպարտ քաղաքացիները սպասում են, որ իրենց կյանքը կլավանա նույնպիսի արագությամբ, ինչպիսին որ հարթակի տղաներինն ու աղջիկներինը, մեր օրերի «Վրեմյայով» գովազդվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գեղարվեստական առումով գրեթե զրոյական արժեք ներկայացնող գիրքը։
Գրքի շնորհանդեսը ամերիկյան հարկատուների փողերով գործող «Ազատությունը» ցուցադրում էր ուղիղ եթերով ճիշտ այնպես, ինչպես Թուրքմենիայում էին ուղիղ եթերով ցույց տալիս օղորմածիկ 1–ին Թուրքմենբաշի Սափարմուրատ Նիյազովի «Ռուհնամա»-ն («Հոգու գիրքը»), որը դարձրեցին թուրքմեն ժողովրդի հոգևոր ուղեցույցը և գլխավոր գիրքը։ «Ռուհնամայից» ամեն օր հեռուստատեսությամբ մեջբերումներ էին անում ու քարոզում։ Մեզ մոտ դա, իհա՛րկե, չի ստացվի, բայց մեր օրերի «Վրեմյայի» իրականացրած փորձերն արդեն իսկ ծիծաղելի են։
Կորյուն Մանուկյան