Քաղաքական

18.02.2019 10:46


Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել

Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրություններում հաղթել է անկուսակցական, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:

Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի` Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, այնուհետեւ թեկնածուի հորդորով բացել են ճանապարհը:

«Իմ կողմնակիցները ճանապարհը բացել են իմ հորդորով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Զարոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզի ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Վարդենիս համայնքում գրանցված 10 676 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5859 ընտրող: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր 8 թեկնածու:

1 719 ձայն ստացել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանը, 931 ձայն՝ Կարեն Մկրտչյանը, 823 ձայն՝ Արկադի Խաչատրյանը, 591 ձայն՝ Գեւորգ Սիմոնյանը, 555 ձայն՝ Արսեն Ամիրխանյանը, 504 ձայն՝ Վահան Զարոյանը, 350 ձայն՝ Գարսեւան Սաղաթելյանը, 273 ձայն՝ Գրիշա Աղաջանյանը: Անվավեր է ճանաչվել 113 քվեաթերթիկ: Նշված բոլոր թեկնածուներն առաջադրվել էին ինքնաառաջադրման կարգով: Նրանցից միայն Վահան Զարոյանն է ներկայացրել կուսակցություն («Քաղաքացիական պայմանագիր»):

Ընտրությունների ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրախախտումների մասին դիմում-բողոքներ չեն ստացվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը