Քաղաքական

18.02.2019 09:13


Քսանչորս համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս

Քսանչորս համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է ընտրողների 54,88 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 57,78 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են եղել Ակնաղբյուրում՝ 79,3 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 22,71 տոկոս։

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավարեն ընտրել: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամիընտրություններ են անցկացվել:

24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամիգրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել էին:

Այս խորագրի վերջին նյութերը