Ուրցաձորում փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
Ձայների նախնական հաշվարկի արդյունքում պարվել է, որ Անդրեասյանը ստացել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից:
Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Իշխող «Իմ քայլը» դաշինքն աջակցում էր հենց Գևորգ Ավետիսյանին, ով ստացել է 701 ձայն:
Հիշեցնենք, որ տևական բողոքի ցույցերից հետոՌաֆիկ Անդրեասյանը հոկտեմբեր 10-ին հրաժարական էր տվել։ Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ուրցաձորում «Իմ քայլի» թեկնածուն պարտվել է
Ուրցաձորում փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
Ձայների նախնական հաշվարկի արդյունքում պարվել է, որ Անդրեասյանը ստացել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից:
Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Իշխող «Իմ քայլը» դաշինքն աջակցում էր հենց Գևորգ Ավետիսյանին, ով ստացել է 701 ձայն:
Հիշեցնենք, որ տևական բողոքի ցույցերից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբեր 10-ին հրաժարական էր տվել։ Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
7or.am