Կարծիք

17.02.2019 21:15


Ինչու ՀԷՑ-ը անցած տարի այդքան քիչ հարկ վճարեց նախանցած տարվա համեմատ

Ինչու ՀԷՑ-ը անցած տարի այդքան քիչ հարկ վճարեց նախանցած տարվա համեմատ

Կիրակի է: Լրահոսը խաղաղ է։ Ոչ Ոստիկանությունն է հայտարարում, որ ԱԱԾ համագործակցության արդյունքում օպերատիվ տվյալներն իրացնելիս հերթական գյուղում հերթական խոշոր չարաշահումն է բացահայտել վերջին 8 տարում գյուղական համայնքի մի շարք պաշտոնատար անձանց կողմից մեկ ամբողջ զրո տասնմեկ հարյուրերորդական մլն դրամ յուրացնելու փաստի առթիվ։ Ոչ էլ հարկային ծառայությունններն են բացատրում, թե ինչու ՀԷՑ-ը անցած տարի այդքան քիչ հարկ վճարեց նախանցած տարվա համեմատ։ Այնպես որ, վայելեք կիրակին ու կարդացեք Չարենց․
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը