Երևանում փրկարարները բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դին
Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրջեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ փրկարարները, ոստիկանները, քննիչն ու դի տեղափոխող բրիգադը մեծ դժվարությամբ են աշխատանքներ կատարել, քանի որ տան հոտը դժվարացնում էր նրանց աշխատանքը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։