Լրահոս

19.03.2010 10:17

Աբդուլլա Գյուլ. «Ես այլևս ոչինչ չունեմ քննարկելու պարոն Օբամայի հետ»

Աբդուլլա Գյուլ. «Ես այլևս ոչինչ չունեմ քննարկելու պարոն Օբամայի հետ»

«Ես այլևս ոչինչ չունեմ քննարկելու պարոն Օբամայի հետ՝ կապված հայերի ցեղասպանության հետ։ Ինչ որ պետք էր, մենք արդեն քննարկել ենք, ավելին՝ քննարկել ենք մանրամասնորեն։ Կովկասում իրավիճակը բոլորի աչքի առաջ է։ Ես էլ ի՞նչ քննարկեմ Օբամայի հետ»,- «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։

«Ամերիկացիների կողմից նմանատիպ բանաձևերն ու որոշումները չեն նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ ավելի կբարդացնեն։ Մենք Կովկասի մի մասն ենք, և այժմյան իրավիճակն օգուտ չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Հայաստանին։ Իր հերթին Անկարան կանի ամեն հնարավորը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշել է Ա. Գյուլը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։