Քաղաքական

17.02.2019 00:07

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարևորությունը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մթնոլորտում քննարկվել են երկկողմ գործակցության, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։