Արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է դաշնամուրի ուսուցչուհուն և մխիթարել՝ «Կլասիկա լսի՛ր»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել:
Ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաւջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սուքիասյանը նշված դպրոցի տնօրենն է: Երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք` դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի՛ր, կլասիկա»: