Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Sputnik Armenia» գործակալությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել, որոնց թվում կարելի է նշել հետևյալ միտքը՝ նա զարմանում է, թե ինչու Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են:
Մի կողմ թողնենք այս հայտարարության էմոցիոնալ բաղադրիչը, միայն նկատենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները փորձում են Ղարաբաղին մենակ թողնել Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Պրոֆեսիոնալ դիվանագետ Վլադիմիր Կարապետյանին, երևի, չարժե ասել, թե ինչով են իրարից տարբերվում միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչված և չճանաչված պետությունները, և ինչով է հղի Ղարաբաղի միայնակ մնալը պաշտոնական Բաքվի դեմ: Սակայն նշենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանի շուրթերով կամա թե ակամա խաչ է քաշում մադրիդյան սկզբուքների վրա:
Անկախ այս փաստաթղթի հանդեպ մեր վերաբերմունքից՝ պետք է նշել այն, որ նրանում ամրագրված են երեք ֆունդամենտալ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Նկատենք մի կարևոր բան. մինչ 1997-8 թթ. միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Ավելին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները փաստացի նույնպես խնդրի կարգավորումը տեսնում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչն էլ եղավ հայտնի քաղաքական ճգնաժամի պատճառը, որը հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Վերջինս հեռանալով՝ իր հերթին նշեց, որ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, սակայն իրականում հետագա տարիների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ջանքերի շնորհիվ բանակցային սեղանին հայտնվեց փաստաթուղթ, որում ամրագրված էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ավելին, եթե հետևենք բանակցային գործընթացի դինամիկային, ապա կտեսնենք, որ հենց Ադրբեջանն էր փորձում ամեն կերպ ընդդիմանալ մադրիդյան սկզբուքներին:
Սկզբում Բաքուն փորձում էր փոխել բանակցությունների հարթակը՝ այն ՄԱԿ տեղափոխելով: Դրանից հետո փորձում էր փոխել համանախագահներից մեկին՝ Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, սակայն ինչ իմանար Բաքուն, որ ոչ թե իր ջանքերով է տապալվելու «մադրիդյան սզբունքներ» ասվածը, այլ Հայաստանի իշխանությունների:
Եթե հայկական կողմը փաստաթուղթ է պատրաստում, որը կլինի ավելի հայանպաստ, քան մադրիդյան սկզբունքները, որը նոր դրույթ կպարունակի, որն ուղղված կլինի երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելուն, ապա շատ բարի, բայց հրապարակեք դա, իմանանք՝ ինչի մասին է խոսքը, իսկ եթե ոչ, և բանակցությունները գնում են այն ուղղությամբ, որի դեպքում ԼՂ-ն միայնակ է մնալու Բաքվի դեմ, ապա պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
Հետագայում ցանկացած նոր իշխանության համար շատ դժվար է լինելու «հետ պտտեցնել» Փաշինյանի գլխավորած կառավարության արածը: Շատ ցավալի կլինի, որ դիվանագիտական ճակատում կրած պարտությունը մենք ստիպված լինենք սրբագրել ռազմադաշտում: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի այս սցենարի զարգացման դեմն առնելը:
Բենիամին Մաթևոսյան
քաղաքագետ
Հ.Գ. 1. Երբ խոսքը գնում է ԼՂ–ն բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, ապա իշխանությունները պետք է հասկանան, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան ոչ թե Երևանի փոխարեն, այլ նստի Երևանի կողքին:
Հ.Գ. 2 Անընդունելի է նաև այն ձևակերպումը, թե ժողովրդից թաքուն ոչ մի որոշում չի ընդունվելու: Այո՛, իհա՛րկե, ժողովրդից թաքուն ոչ մի որոշում չի կարող կայացվել, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը կարող է բանակցություններն այնպիսի ուղով տանել, որ վերջում հնարավոր լինի ասել՝ ժողովո՛ւրդ ջան, կա՛մ տարածքներ ենք հանձնում, կա՛մ պատրաստվեք պատերազմի: Եւ կարծես ամեն ինչ հենց այս սցենարով է գնում:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Sputnik Armenia» գործակալությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել, որոնց թվում կարելի է նշել հետևյալ միտքը՝ նա զարմանում է, թե ինչու Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են:
Մի կողմ թողնենք այս հայտարարության էմոցիոնալ բաղադրիչը, միայն նկատենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները փորձում են Ղարաբաղին մենակ թողնել Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Պրոֆեսիոնալ դիվանագետ Վլադիմիր Կարապետյանին, երևի, չարժե ասել, թե ինչով են իրարից տարբերվում միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչված և չճանաչված պետությունները, և ինչով է հղի Ղարաբաղի միայնակ մնալը պաշտոնական Բաքվի դեմ: Սակայն նշենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանի շուրթերով կամա թե ակամա խաչ է քաշում մադրիդյան սկզբուքների վրա:
Անկախ այս փաստաթղթի հանդեպ մեր վերաբերմունքից՝ պետք է նշել այն, որ նրանում ամրագրված են երեք ֆունդամենտալ սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Նկատենք մի կարևոր բան. մինչ 1997-8 թթ. միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Ավելին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները փաստացի նույնպես խնդրի կարգավորումը տեսնում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչն էլ եղավ հայտնի քաղաքական ճգնաժամի պատճառը, որը հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Վերջինս հեռանալով՝ իր հերթին նշեց, որ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, սակայն իրականում հետագա տարիների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ջանքերի շնորհիվ բանակցային սեղանին հայտնվեց փաստաթուղթ, որում ամրագրված էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ավելին, եթե հետևենք բանակցային գործընթացի դինամիկային, ապա կտեսնենք, որ հենց Ադրբեջանն էր փորձում ամեն կերպ ընդդիմանալ մադրիդյան սկզբուքներին:
Սկզբում Բաքուն փորձում էր փոխել բանակցությունների հարթակը՝ այն ՄԱԿ տեղափոխելով: Դրանից հետո փորձում էր փոխել համանախագահներից մեկին՝ Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, սակայն ինչ իմանար Բաքուն, որ ոչ թե իր ջանքերով է տապալվելու «մադրիդյան սզբունքներ» ասվածը, այլ Հայաստանի իշխանությունների:
Եթե հայկական կողմը փաստաթուղթ է պատրաստում, որը կլինի ավելի հայանպաստ, քան մադրիդյան սկզբունքները, որը նոր դրույթ կպարունակի, որն ուղղված կլինի երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելուն, ապա շատ բարի, բայց հրապարակեք դա, իմանանք՝ ինչի մասին է խոսքը, իսկ եթե ոչ, և բանակցությունները գնում են այն ուղղությամբ, որի դեպքում ԼՂ-ն միայնակ է մնալու Բաքվի դեմ, ապա պետք է օր առաջ կանգ առնել և դադարեցնել այդ գործընթացը:
Հետագայում ցանկացած նոր իշխանության համար շատ դժվար է լինելու «հետ պտտեցնել» Փաշինյանի գլխավորած կառավարության արածը: Շատ ցավալի կլինի, որ դիվանագիտական ճակատում կրած պարտությունը մենք ստիպված լինենք սրբագրել ռազմադաշտում:
Մեր բոլորիս նպատակը պետք է լինի այս սցենարի զարգացման դեմն առնելը:
Բենիամին Մաթևոսյան
քաղաքագետ
Հ.Գ. 1. Երբ խոսքը գնում է ԼՂ–ն բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, ապա իշխանությունները պետք է հասկանան, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան ոչ թե Երևանի փոխարեն, այլ նստի Երևանի կողքին:
Հ.Գ. 2 Անընդունելի է նաև այն ձևակերպումը, թե ժողովրդից թաքուն ոչ մի որոշում չի ընդունվելու: Այո՛, իհա՛րկե, ժողովրդից թաքուն ոչ մի որոշում չի կարող կայացվել, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը կարող է բանակցություններն այնպիսի ուղով տանել, որ վերջում հնարավոր լինի ասել՝ ժողովո՛ւրդ ջան, կա՛մ տարածքներ ենք հանձնում, կա՛մ պատրաստվեք պատերազմի:
Եւ կարծես ամեն ինչ հենց այս սցենարով է գնում:
Աղբյուրը՝ politeconomy.org