Կարծիք

15.02.2019 20:19


Ինչպես առանց ՀԴՄ-ների 2000-ականներին բազմաթիվ շինարարություններ եղան

Ինչպես առանց ՀԴՄ-ների 2000-ականներին բազմաթիվ շինարարություններ եղան

Վարչապետը ասում է՝ ՀԴՄ կտրոն կպահանջեք, վթարային շենքերը կկառուցվեն, չեք պահանջի, չեն կառուցվի։ ԱԺ նախագահն ասում է՝ ՀԴՄ կպահանջեք, ջրամբար ու դպրոց կկառուցվի, չեք պահանջի, չի կառուցվի։

Իսկ ինչպե՞ս եղավ, որ առանց ՀԴՄ պահանջելու այսքան բան կառուցվեց։

Ե՞րբ սկսեցին ՀԴՄ-ները զանգվածային մտցնել, 2008֊ի՞ն, 2007֊ի՞ն, թե՞ դրանից էլ մի տարի առաջ, չեմ հիշում, միայն հիշում եմ, որ խանութպաններն ու ծառայություն մատուցողները ցույցեր էին անում ՀԴՄ֊ների դեմ, նրանց աջակցում էր Արթուր Բաղդասարյանը, այդպես երկու անգամ հետաձգեցին։ Մեկ էլ հիշում եմ, որ Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, Աղետի գոտու շինարարության ստվար մասը, Երևանի բազմաթիվ անավարտ շենքերը, փողոցների շինարարութունը՝ Այրարատ կինոթատրոնի ու Բաղրամյան պողոտայի կամուրջ֊ճանապարհները, կառուցվեցին այն ժամանակ, երբ ՀԴՄ֊ներ չէին պարտադրում (էլի լիքը շինարարություն եղավ, որ չեմ հիշում)։

Իսկ այն ժամանակաշրջանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀԴՄ֊ների կարևորությունը սկսեց թմբկահարել, գրեթե նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ու նույնիսկ ՀԴՄ կտրոնի խաղարկություններ մտցրեց, որ սպառողները շահագրգռված լինեն ՀԴՄ պահանջել, ու պետք է ասել, որ աշխատեց՝ շատերը սկսեցին պահանջել ՀԴՄ֊ներ, շատ քիչ բան կառուցվեց։ Ի՞նչ կառուցվեց, հիշեցրեք։ Հյուսիս֊հարավ ճանապարհը չկառուցվեց։ Ինչո՞ւ, երկիրը քրեաօլիգարխի՞կ էր։ Բայց էն ժամանակ, որ շինարարություն էր գնում, էլի ասում էին՝ երկիրը քրեաօլիգարխիկ է։

Հա, մեկ էլ ասում են, թե երկիրը քրեաօլիգարխիկ չէր մինչև 1998 թիվը, բայց էն ժամանակ էլ ընդհանարապես բան չէր կառուցվում։ Չէ, ինչ-որ բան կառուցվում էր, Վանո Սիրդեղյանի ու Վազգեն Սարգսյանի տները և Նոր Արեշում Պոլե չուդես հարուստների թաղմասը կառուցվեցին։

Հա, մոռացա, 2005-2010֊ական թվերին, կոնկրետ թիվը չեմ հիշում, բազմաթիվ վթարային շենքեր ամրացվեցին, և մի շարք վթարային շենքեր էլ լիկվիդացվեցին, ու բնակիչներին նորակառույց շենքերում բնակարան տվեցին, և նրանց ոչ ոք չէր ասում՝ ՀԴՄ կտրոն կպահանջես, բնակարան կտանք, չես պահանջի, պանելների տակ կլխճվես։

Ինքս եմ ակնատես եղել՝ Աջափնյակում մեր շենքի հարևանությամբ էր, որ շենքերի մի մասն ամրացնում, մի մասը քնդում էին, ու բնակինչերին բնակարան տալիս։ Հետո ինչ-որ պահի այս պրոցեսը կանգնեց, ու մեր շենքը այդպես էլ մնաց վթարային։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը